Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարի երկրորդ փուլում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Անպասելի պարտություն կրեց միանձնյա առաջատար Վասիլի Իվանչուկը: Ուկրաինացի գրոսմայստերը պարտիան սեւերով տանուլ տվեց մրցաշարի հետնապահ Ֆրանսիսկո Վալյեխոյին: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան խաղացին ոչ ոքի: Իվանչուկը 13 միավորով պահպանում է առաջին տեղը: Նակամուրան, Արոնյանը, Անանդն ու Կարլսենը վաստակել են 8-ական միավոր: Վալյեխոն նրանցից հետ է մեկ միավոր: