Ակնհայտ է, որ Կիեւի արեւմտյան կուրատորները հիասթափված են այսպես կոչված հակահարձակման արդյունքների բացակայությունից, որի մասին նախորդ ամիսներին «բարձրաձայն խոսում էին» Ուկրաինայի ներկայիս իշխանությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ամեն դեպքում, դեռ արդյունքներ չկան»,-ասել է Պուտինը։

Ուկրաինական հակահարձակումը Հարավային Դոնեցկի, Արտյոմովսկի եւ, առաջին հերթին, Զապորոժիեի ուղղություններով սկսվել է հունիսի 4-ին։