Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերը Bild-ին ասել է, որ Կիևը կկարողանա պաշտպանել տանկերի գործարանը, որը ընկերությունը մտադիր է կառուցել Ուկրաինայում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինայում Rheinmetall զրահատեխնիկայի գործարանը կառուցվելու դեպքում օրինական թիրախ կդառնա ՌԴ ԶՈւ-ի համար։

Ինչպես ասել է Փափերգերը, Ուկրաինան «կարևոր թիրախների վրա հարձակումներից պաշտպանվելու արդյունավետ տարբերակներ ունի»։

Փափերգերը հավելել է, որ Rheinmetall-ը ակտիվորեն համագործակցում է «Ուկրօբորոնպրոմ»-ի հետ, որն արդեն բազմաթիվ հարթակներ ունի երկրում։

Rheinmetall-ը Ուկրաինայում զրահատեխնիկայի արտադրության և վերանորոգման գործարան կբացի առաջիկա երեք ամսում, ավելի վաղ հայտնել էր

Փափերգերը CNN-ին տված հարցազրույցում։ Մարտին Փափերգերը Rheinische Post թերթին ասել է Ուկրաինայում 200 միլիոն եվրո արժողությամբ մարտական ​​տանկերի վերանորոգման և արտադրության գործարան բացելու պլանների մասին, որը տարեկան 400 տանկ արտադրելու հնրավորություն կունենա։ Ինչպես հայտնում է Handelsblatt-ը, այդ նպատակով Rheinmetall-ը համատեղ ձեռնարկություն է հիմնել «Ուկրօբորոնպրոմ»-ի հետ։