ԱՄՆ-ն այլընտրանք է փնտրում սևծովյան հացահատիկի գործարքին, սակայն չի տեսնում կորսված մատակարարումներն այլ երթուղիներով ամբողջովին փոխարինելու հնարավորությունը, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն դա անում է դաշնակիցների հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք համագործակցում ենք մեր գործընկերների հետ, որոնք աշխատում են Ուկրաինայի հետ նոր տարբերակներ որոնելու հարցում։ Սակայն պետք է ձեզ ասեմ, որ հնարավոր չեմ համարում այլ երթուղիներվ փոխհատուցել այս գործարքի ավարտից հետո կորսվող ծավալները»,- հայտարարել է պաշտոնյան։




























