Կասետային զինամթերքների օգտագործումը հակամարդասիրական է, լրագրողների մահվան պատասխանատվությունն այդ զինամթերքների պատճառով ընկնում է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ԱՄՆ-ի վրա։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը, որն աշխատում էր հատուկ ռազմական գործողության գոտում, զոհվել է ծանր վիրավորվելուց հետո։ ՌԴ ՊՆ տեղեկացմամբ՝ ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը մահացել է տարհանման ժամանակ, նա վիրավորվել էր կասետային սուբզինամթերքի պայթյունից։ Ծանրության տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել չորս լրագրողներ։

Կասետային զինամթերքների օգտագործումը հակամարդասիրական է եւ պետք է բացառվի մարտական գործողությունների ժամանակ։ Իսկ ամերիկացիների եւ ուկրաինացիների բոլոր հավաստիացումներն այդ զենքը ոչ կոմբատանտների դեմ օգտագործելու պլաններ չունենալու մասին իրականում սուտ էին։ Այդ հանցագործության պատասխանատվությունն ընկնում է հավասար չափով թե՛ Ուկրաինայի, թե՛ ԱՄՆ-ի վրա»,- իր Թելեգրամ-ալիքում գրել է նա։

Հատուկ ռազմական օպերացիայի գոտում մահացել է «ՌԻԱ Նովոստի»-ի զինթղթակիցը