Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ  գյուղի վարչական տարածքում  գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ զինադադարի խախտման հետևանքով  դադարեցվել են  գյուղատնտեսական  աշխատանքները:

Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։