Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմում իրավիճակի մասին հերթական հաշվետվության մեջ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ՌԴ Սեւծովյան նավատորմը փոխել է իր դիրքորոշումն այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս է եկել ծովային ճանապարհով ուկրաինական հացահատիկի արտահանման համաձայնագրից եւ պատրաստվում է սկսել Ուկրաինայի շրջափակումը։
Լոնդոնում նշել են, որ «Սերգեյ Կոտով» կորվետը Սեւ ծովի հարավային մասում է՝ Բոսֆորի եւ Օդեսայի միջեւ ծովային ուղին պարեկելու նպատակով։ «Գոյություն ունի իրական հնարավորություն, որ այն կդառնա առեւտրանավերի զավթման օպերատիվ խմբի մի մասը, որոնք, Ռուսաստանի կարծիքով, ուղեւորվում են Ուկրաինա»,- կարծում է բրիտանական ռազմական հետախուզությունը։
X սոցցանցում (ավելի վաղ՝ Twitter-ում) տեղակայված հայտարարությունում նաեւ նշվում է, որ Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը (BSGI) կրճատել էր Սեւ ծովի ներգրավվածությունը պատերազմում, բայց հիմա կա այդ շրջանում բռնության ինտենսիվության եւ մասշտաբների աճի պոտենցիալ։





























