Այսօր, հոկտեմբերի 10-ին Ստոկհոլում կհայտարարվի տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիրը: Դա կլինի այս տարվա վերջին մրցանակը:

Անցած շաբաթ հրապարակվեցին համաշխարհային ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիրները բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության եւ խաղաղության համար պայքարի բնագավառներում: