Ուկրաինան սկսել է հակահարձակման հիմնական փուլը, գրել է New York Times-ը։
Թերթը, հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցիչներին, նշել է, որ Ուկրաինան մարտի է նետել հազարավոր զինծառայողների։
«Ուկրաինան սկսել է իր հակահարձակման հիմնական հարվածը՝ մարտի նետելով պահեստում գտնվող հազարավոր զինծառայողների, որոնցից շատերն արեւմտյան պատրաստություն են ստացել»,- նշվել է պարբերականի (որը հղում է կատարել Պենտագոնի երկու ներկայացուցչի) հաղորդման մեջ։
Թերթի այլ աղբյուրների տվյալներով՝ հաջողության դեպքում նոր գործողությունը կտեւի մեկից երեք շաբաթ։
Իր հերթին, Washington Post-ը, հղում կատարելով ամերիկյան պաշտոնյային, գրել է, որ առայժ, «պարզ չէ Ուկրաինայի այդ քայլերի նպատակը»։
«Մեծ վստահություն չկա, որ դա (Ուկրաինայի ներկա գործողությունները) կարեւոր քայլ է»,- պարբերականը մեջբերել է ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։





























