Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ներկայացրել է իր պատկերացումները հոկտեմբերի 11-ին Դուբլինում Իռլանդիայի հետ կայանալիք հանդիպման մասին:

«Չեմ ասում, որ հարյուր տոկոսով առավելության կհասնենք իռլանդացիների նկատմամբ, բայց դրա համար ներուժ մենք ունենք: Պատահական կարելի է մեկ հաղթանակ տանել: Այժմ մենք հինգ հաղթանակ ունենք: Եթե մենք հաղթենք Դուբլինում ես դա չեմ համարի գերձեռքբերում: Երեքշաբթի պետք է միատեղվեն հաջողությունն ու մյուս գործոնները: Մեր խաղի որակը թույլ է տալիս հուսալ, որ Հայաստանն ունի լավ շանսեր:

Պետք է հաշվի առնել իռլանդացիների մարտական բնավորությունը եւ մտածելակերպը: Իհարկե, նրանք հոգու խորքում հասկանում են, որ ոչ ոքին էլ բավարար է, սակայն չեն խաղա միայն դրա համար: Նրանք կգործեն ռացիոնալ. հուսալիորեն կպաշտպանվեն եւ հնարավորության դեպքում, կհարձակվեն:

Երեքշաբթի ամեն ինչ պետք է լինի գերազանց: Մենք չենք սպասելու պատահականության, այլ ինքներս ենք խաղալու:

Կարծում եմ, որ Տրապատոնին կխաղա երկու հենակետային կիսապաշտպաններով, իսկ մեր խնդիրն է դաշտի կենտրոնում առավելություն ստանալ կենտրոնական գոտում»,- ասել է Վարդան Մինասյանը Սպորտ-Էքսպրեսին:

Իռլանդիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Երկրորդ տեղ գրավելու եւ անցումային հանդիպումների մասնակցելու համար Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է միայն հաղթանակ:

 

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

1. Ռուսաստան

9

6

2

1

11-4

20

2. Իռլանդիա

9

5

3

1

13-6

18

3. Հայաստան

9

5

2

2

21-8

17

4. Սլովակիա

9

4

2

3

6-9

14

5. Մակեդոնիա

9

2

1

6

7-13

7

6. Անդորա

9

0

0

9

1-19

0