Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աֆրիկային ռուսական հացահատիկ է խոստացել, հաղորդում է Լենտա-ն։

«Մեր երկիրն ի վիճակի է փոխարինել ուկրաինական հացահատիկը ինչպես առեւտրային, այնպես էլ անհատույց օգնության տեսքով Աֆրիկայի առավել կարիքավոր երկրներին»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ ռուսական հացահատիկի մատակարարումները կանցկացվեն նաեւ որպես մարդասիրական օգնություն ՄԱԿ-ի պարենային ծրագրի գծով: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը՝ չնայած բոլոր սահմանափակումներին, Աֆրիկա է արտահանել 10 միլիոն տոննա հացահատիկ միայն ընթացիկ 2023 թվականի առաջին կիսամյակում։