Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ Սուխումիի օդանավակայանի վերակառուցման մասին պայմանագիրը։
«Ես խստորեն դատապարտում եւ բողոք եմ հայտնում ռազմավարական օբյեկտը՝ Սուխումի օդանավակայանը Ռուսաստանին հանձնելու որոշման կապակցությամբ»,-ասել է նա։
Չորեքշաբթի Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համաձայնագիրը Ռուսաստանի իրավաբանական անձի կողմից Սուխումի անվան միջազգային օդանավակայանի գործունեության վերականգնման եւ հետագա շահագործման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ: Պայմանագրի գործողության ժամկետը 49 տարի է, ներդրողի համար հատուկ հարկային ռեժիմը՝ մինչեւ 25 տարի:
Աբխազիայի մայրաքաղաքից 18 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանը չի գործում վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո։





























