Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 2012թ. ապրիլի 1-ից մինչեւ 2013թ. մարտի 31-ը 10 հազար անվճար ավիատոմս տրամադրել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Նախաձեռնությունն ուղղված է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո օտարերկրյա հյուրերի նախկին թիվը վերականգնելուն: Օգոստոսին Ճապոնիա մենկած զբոսաշրջիկների թիվը 30 տոկոսով զիջել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշին:

Ավիատոմսերի թեկնածուները պետք է դիմեն ինտերնետով եւ պատասխանեն մի քանի հարցերի: Հաղթողներին կխնդրեն հետագայում բլոգ վարել Ճապոնիա կատարած ուղեւորության մասին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: