Բելգիայում Գարի Կասպարովի հաղթանակով ավարտվեց կայծակնային շախմատի մրցամարտը, որտեղ աշխարհի 13-րդ չեմպիոնի մրցակիցն անգլիացի Նայջել Շորթն էր: Վերջին` 8-րդ պարտիայում Կասպարովը մրցակցին պարտության մատնեց սեւերով եւ հաղթեց 4,5:3,5 ընդհանուր հաշվով:
Կասպարովի եւ Շորթի դիմակայությունը հարուստ անցյալ ունի: Դրանցից ամենահռչակավորը 1993 թվականի չեմպիոնական մրցամարտն է, որից հետո աշխարհը երկու չեմպիոն ունեցավ: ՖԻԴԵ-ի շրջանակում Շորթը հավակնորդների պայքարում հաղթեց Անատոլի Կարպովին: Սակայն Կասպարովի հետ չեմպիոնի տիտղոսը մրցամարտը տեղի ունեցավ արդեն ՖԻԴԵ-ից շրջանակից դուրս: 1993-ին էլ հաղթանակ տարավ Կասպարովը եւ շախմատային աշխարհը մի քանի տարի ունեցավ երկու չեմպիոն. Կասպարովն աշխարհի չեմպիոն էր, Կարպովը` ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն:



























