Ուկրաինան ակտիվացրել է հարձակողական գործողությունները հարավում, միաժամանակ հակահարձակումը ընդհանուր առմամբ սկսում է թափ առնել, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով անանուն մնալ ցանկացած ամերիկյան պաշտոնյայի։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Ուկրաինայի հակահարձակման սկզբից գրեթե երկու ամսվա ընթացքում նրա առաջխաղացումը դանդաղում էր ռուսաստանյան զինվորականների կողմից ականապատ դաշտերի, տանկերի պատնեշների և պաշտպանության այլ միջոցների պատճառով, նշում է գործակալությունը։
Ավելի վաղ այն մասին, որ Ուկրաինան հույս ունի ճեղքել պաշտպանությունը Զապորոժիեի մարզի Օրեխովոյից հարավ տեղամասում, հաղորդել էր ամերիկյան New York Times-ը՝ հղում անելով Պենտագոնի երկու աղբյուրի։ Հակահարձակման նոր փուլի մասին տեղեկացրել են նաև Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտից (ISW):





























