Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Փհենյանում քննարկել են ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի ռազմավարական եւ մարտավարական փոխգործակցությունը։
Հյուսիսկորեական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում առարկայական քննարկվել են պետական պաշտպանության եւ անվտանգության ոլորտում երկու երկրների ռազմավարական, մարտավարական փոխգործակցության եւ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
ԿԺԴՀ առաջնորդը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել, որից առաջ Շոյգուն Կիմ Չեն Ընին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նվերը։ Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել նվերի համար։





























