Ռուսաստանը գրեթե 90 մլն դոլար կհատկացնի աֆրիկյան երկրներին պարտքերը մարելու համարԼ Այս մասին «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ-ն։
«Ռուսաստանը մասնակցում է նաեւ Աֆրիկայի երկրների պարտքային բեռը թեթեւացնելու ջանքերին։ Մինչ այժմ մեր կողմից դուրս գրված պարտքի ընդհանուր գումարը կազմում է 23 միլիարդ դոլար։ Այդ նպատակների համար կհատկացնենք ավելի քան 90 միլիոն»,-ասել է նա։





























