Չինաստանը Ռուսաստանին է մատակարարում Ուկրաինայում կիրառվող տեխնոլոգիաները։ Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզության զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ Չինաստանը Ռուսաստանին է մատակարարել ավելի քան 12 մլն դոլարի անօդաչու թռչող սարքեր եւ դրանց մասեր:
Հետախուզությունը պնդում է, որ չինական պաշտպանական ընկերությունները ռուսներին մատակարարել են նաեւ երկակի նշանակության այլ տեխնիկա:





























