Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը ավտոմեքենայի վարորդի կորցրած 1 մլն ռուբլով փաթեթն էր գտել և որոշել էր փողն իրեն պահել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի ոստիկանությունը։
Մոսկվայի կայանատեղիներից մեկում մայրաքաղաքի բնակիչը 1 մլն ռուբլով փաթեթը դրել է իր ավտոմեքենայի տանիքին, հետո շեղվել է հեռախոսով խոսելով, ապա նստել է ղեկին ու հեռացել։ Ճանապարհի վրա ընկած փաթեթը վերցրել է այդտեղով անցնող տղամարդը։
Ոստիկանները կասկածյալին ձերբակալել են հանրակացարաններից մեկում, որը մերձավոր արտասահմանից եկած, ժամանակավորապես մայրաքաղաքում բնակվող 27-ամյա տղամարդ էր։ Նրանից առգրավել են ավելի քան 600 հազ, ռուբլի և կվերադարձնեն տիրոջը։ Մոտ 400 հազ․ ռուբլին կասկածյալը հասցրել էր ծախսել։ Կասկածյալին չհեռանալու ստորագրությամբ ազատ են արձակել, նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։
Baza տելեգրամյան ալիքի տվյալներով, փողը կորցրել էր մայրաքաղաքի 28-ամյա բնակիչը։ 1 մլն ռուբլին նրա հարսանիքի հյուրերի նվերն էր, որ կնոջ հետ մտադիր էր ծախսել հիպոթեքը վճարելու վրա։





























