Ընթացքի մեջ են Ներքին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծրագրի նպատակով պետբյուջեից Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 800 մլն դրամ:

Ավելի քան 900 աշակերտի համար նախատեսված և 5 մասնաշենք ունեցող դպրոցի շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:

Տեսանյութում երեւում է, որ Փաշինյանը հանդիպում է նաեւ բնակիչների հետ, որոնցից մեկն ասում է. «Մեծարգո վարչապետ, ողջունում եմ մեր հայրենի գյուղում, քո ցավը տանեմ: Պրոբլեմն այն է, որ ոռոգման ու խմելու ջուր չունի ժողովուրդը»:

Փաշինյանն ասաց. «Ջրի հարցը կլուծենք, բայց պետք է դաշտերը ուրիշ ձեւով ոռոգեք»: