Ավարտական փուլում է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի կառուցումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 79 մահճակալ հզորությամբ ԲԿ՝ համալրված անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
ԲԿ-ի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 2 մլրդ 470 մլն դրամ»,-գրել է նա:





























