ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ուկրաինական պատերազմը, առևտուրն ու Իտալիայի և Չինաստանի հարաբերությունները։
Հռոմը և Վաշինգտոնը վերահաստատել են երկրների միջև ամուր գործընկերությունը, այդ թվում՝ կապված միլիարդավոր դոլարների ռազմական և այլ օգնության հետ, որը Արևմուտքը տրամադրել է Ուկրաինային «Ռուսաստանի դեմ նրա պատերազմում»:
Բայդենը շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարության ղեկավարին Ուկրաինայի հարցում նրա հաստատակամ դիրքորոշման համար, մինչդեռ Մելոնին ասել է, թե հպարտ է, որ Իտալիան պաշտպանում է միջազգային իրավունքը՝ աջակցելով Կիևին։
Վաշինգտոնը հուսով է, որ Արևմուտքի միասնությունը՝ ի դեմս Ուկրաինա ռուսական ներխուժման, կօգնի Չինաստանին հետ պահել Թայվանի և ընդհանրապես Խաղաղ օվկիանոսի ստատուս քվոն փոխելուց:





























