15 մարդ է տուժել Տագանրոգում հրթիռի պայթյունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Բոլորը թեթև վնասվածքներ են ստացել, հաղորդել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
«Պայթյունի էպիկենտրոնը Տագանրոգի գեղարվեստական թանգարանի տարածքն է եղել։ Ավերվել է թանգարանի պատը, տանիքը, ավտոտնակներն ու տնտեսական շինությունները։ Բժշկական հիմնարկներ է տեղափոխվել 9 մարդ»,- գրել է նա սոցկայքում։
Պայթյունի վայրում աշխատում են 60 փրկարար և 17 միավոր տեխնիկա։
ԱԻՆ-ից հայտնել են, որ հոսպիտալացվել է 7 մարդ։





























