Սամարայում Կույբիշևի նավթավերամշակման գործարանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին սոցցանցում գրել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։
Նախնական վարկածով, գործարանում պայթուցիկ սարք է դրված եղել։ Լուրջ ավերածություններ չկան, տուժածներ նույնպես չկան։
Պայթյունի մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Ռուսաստանից հեռանալու փորձ կատարելիս, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է պատգամավորը։





























