ՀՕՊ համակարգերը երկրորդ հրթիռի խոցում են արձանագրել, այս անգամ՝ Ազովի շրջանում։ Հետևանքները ճշտվում են։ Այս մասին սոցցանցում գրել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Կիևի վարչակարգը ակաբեկչական գրոհ է իրականացրել Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքի վրա։

Ռուսաստանի ՀՕՊ ուժերի կողմից ուկրաինական հրթիռը հայտնաբերվել և վնասազերծվել է օդում։ Խոցված հրթիռի բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում։ Կիևի իրականացրած ահաբեկչության հետևանքով մի քանի շինություններ են վնասվել, ինչպես նաև տուժածներ կան խաղաղ բնակիչների շրջանում։