Սուդանի մայրաքաղաք Խարթումում կանոնավոր բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև շարունակվող ռազմական բախումների պատճառով  հուլիսի 27-28-ը միջոցառումներ են անցկացվել այդ երկրում Ռուսաստանի դեսպանությունը Պորտ-Սուդան տեղափոխելու, որը մայրաքաղաքից 850 կմ հեռավոության վրա է։

Դիվանագիտական ներկայացուցչության ժամանակավոր նոր վայր աշխատակիցները հասել են ցամաքային ճանապարհով։

Ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղափոխությունը, որը մեկ օր է տևել, անցել է սովորական ռեժիմով՝ նախապես մշակված ծրագրի համաձայն։ Ռուսաստանյան դիվանագիտական առաքելության փոխադրումը Պորտ-Սուդան համաձայնեցվել է Սուդանի Հանրապետության իշխանությունների հետ։