Ռոստովի նահանգի Տագանրոգ քաղաքում, որտեղ այսօր պայթյուն է տեղի ունեցել, արտակարգ իրավիճակի ռեժիմ է հաստատվել։

Այս որոշումն ընդունել են քաղաքի իշխանությունները։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Կիևի վարչակարգը ակաբեկչական գրոհ է իրականացրել Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքի վրա։

Ռուսաստանի ՀՕՊ ուժերի կողմից ուկրաինական հրթիռը հայտնաբերվել և վնասազերծվել է օդում։ Խոցված հրթիռի բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում։ Կիևի իրականացրած ահաբեկչության հետևանքով մի քանի շինություններ են վնասվել, ինչպես նաև տուժածներ կան խաղաղ բնակիչների շրջանում։