Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվյե Դըկոտինը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Կոռնիձոր այցի մասին․
«Հայաստանի իշխանությունների հրավերով Ֆրանսիայի դեսպանությունն այսօր արձանագրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա»,- գրել է նա։
Հայաստանի իշխանությունների հրավերով Ֆրանսիայի դեսպանությունն այսօր արձանագրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա։ pic.twitter.com/ikACkSBA81
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 28, 2023
Դեսպանը նաև այցելել է Ծիծեռնակաբերդ, որին անդրադարձել է առանձին «թվիթով»։
«Այսօր երեկոյան հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում»,- գրել է Դըկոտինը։
Այսօր երեկոյան հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ pic.twitter.com/b5kUusBAJ8
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 28, 2023





























