Բրազիլիայի Գերագույն դատարանը հրաժարվել է ԱՄՆ-ին հանձնել ռուսաստանյան հետախուզության ենթադրյալ գործակալ Սերգեյ Չերկասովին, տեղեկացվում է Բրազիլիայի արդարադատության նախարարության կայքում։

Գերատեսչությունը հայտնում է, որ Չերկասովի արտահանձնման երկու հարցում է ստացել՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Երկրորդ հարցումն անհիմն են համարել, «քանի որ մեղադրյալն արդեն ունի Ռուսաստան  արտահանձնման մասին դաշնային գերագույն դատարանի կողմից հավանության արժանացած հարցումը»։ 

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով, Չերկասովը լրտեսությամբ է զբաղվել 2012 թվականից՝ իրեն ներկայացնելով որպես Բրազիլիայի քաղաքացի Մյուլեր Ֆերայրու։ 2017 թվականին նա ապօրինի վիզա է ստացել և ԱՄՆ մեկնել ուսանողական վիզայով։ Չերկասովը մեկնել է ԱՄՆ-ից 2020 թ․-ին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Չերկասովին ձերբակալել են 2022 թ․ ապրիլին Նիդեռլանդներում։ Նրան արտաքսել են Բրազիլիա, որտեղ դատապարտվել է 15 տարվա ազատարրկման՝ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, սակայն հուլիսին նրա պատժաժամկետը կրճատել են՝ դարձնելով 5 տարի։