Այսօր՝ հուլիսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 31-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։