Երեւան քաղաքը, իհարկե, դժվարությամբ ստեղծում է աղբահանության սեփական համակարգը։ Այս մասին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականից մեր օրակարգի առաջնային խնդիրն էր Երեւանի աղբահանության հարցը, որը շատ մեծ բարդություններ ուներ իր խորքում։ Մեր կարծիքով՝ կնքված էր ոչ այդքան արդար պայմանագիր եւ գործարք, այդ գործարքը չեղարկվեց, եւ Երեւան քաղաքը, իհարկե, դժվարությամբ ստեղծում է աղբահանության սեփական համակարգը»,- ասել է Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ այդ իմաստով Կառավարությունը շատ ճիշտ ճանապարհով է ընթանում։





























