Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` Եվրո-2012 միջացառմանը ակնկալվող ելույթից 5 րոպե առաջ «Ֆեմեն»-ի երեք ակտիվիստներ դուրս են եկել գլխավոր ֆուտբոլային մարզադաշտ:
«Դրանով «Ֆեմեն»-ը հանդես է գալիս Եվրո-2012-ի անցկացման դեմ, որը Ուկրաինային միայն վնաս է բերում, նպաստում պոռնկության աճին, ուկրաինուհիների համար սեքս-զբոսաշրջության եւ այլ սոցիալական վտանգների առաջացմանը»,-հաղորդում է ուկրաինական «Կոմենտարրի» կայքը` վկայակոչելով շարժման մամուլի ծառայությունը:
Ստադիոնի անվտանգության աշխատակիցները բռնել են շարժման մասնակիցներին եւ տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Նշենք, որ այսօր տեղի է ունենում «Օլիմպիական» ազգային սպորտային կոմպլեքսի բացման արարողությունը, որին մասնակցում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:




























