Վանաձորում 40-ամյա տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է գողացել ու վարել քաղաքի փողոցներով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության բաժանմունքում նա հայտնել է, որ «երբ անցել է հարբածությունը, գիտակցել է, որ սխալ արարք է գործել», թողել է մեքենան, նետել է մեքենայի բանալիներն ու փաստաթղթերն ու հեռացել։

«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- նշել է ոստիկանությունը։