Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում որոշեց Լոնդոն քաղաքում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք  ձեռքբերելու նպատակով ՀՀ ԱԳՆ-ին Կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել կանխավճար 710, 000 ֆունտ ստերլինգին համարժեք ՀՀ դրամ:

Նախագծի ընդունումը  պայմանավորված  է Միացյալ  Թագավորությունում ՀՀ  դեսպանության շենք ձեռք բերելուանհրաժեշտությամբ: 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում առաջանալու է ծախս՝ պայմանագրում նշված գումարի չափով: