Այդ ձայնագրությունը լսել եմ, այնտեղ զանգահարողը ներկայանում է որպես Գեւորգ Պապոյանի օգնական եւ իմ տպավորությամբ, ըստ էության, այդ խոսակցության ընթացքում մյուս կողմում գտնվող զրուցակիցները սկսում են ինչ-որ հանձնարարություններ ստանալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նրան, որ «Փաստերի ստուգման հարթակը» (fip) «ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար» վերնագրով նյութ էր հրապարակել, որտեղ կային ձայնագրություններ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
«Ես կարող եմ մի բան ասել, զուտ ձայնագրությամբ վարչական ռեսուրսի չարաշահման փաստ չի եղել; Բայց դա իմ կարծիքն է, ընդամենը: Սա ԿԸՀ-ի իրավական դիրքորոշումը չէ: Եթե լինի դիմում բողոք, որը փաստարկված կներկայացնի, թե ինչ վարչական ռեսուրսի օգտագործում է տեղի ունեցել, ԿԸՀ-ն կքննարկի եւ կտա իրավական գնահատական: Նման դիմում բողոք հիմա չկա»,-ասաց Հովակիմյանը:
Նշենք, որ Երեւանի վագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Այսօրվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը:





























