Շովիի սողանքի տարածքում 25 մարդ հետախուզվում է։ Այս մասին հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։

Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, գիշերվանից նրանց թիվը, ում ճակատագիրն անհայտ է, կրկնակի նվազել է։ Հայտնաբերվել է 11 մահացած, ավելի քան 200-ը տարհանվել է ուղղաթիռներով։

Շովիում հանգստացել է նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի ընտանիքը՝ կինն ու երեխաները։ Նրանք հյուրանոցից դուրս են եկել սողանքից մի քանի ժամ առաջ։