Նիգերից Ֆրանսիա ուրանի մատակարարումների դադարեցումը կարելի է համարել հատուցում՝ աֆրիկացիների հանդեպ Փարիզի երկար տարիների անարդարության համար, ուրբաթ ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն։

«Այժմ ոսկու և ուրանի մատակարարումը Ֆրանսիա (Նիգերից - խմբ.) ամբողջությամբ դադարեցված է։ Սա հատուցում է այս երկրների նկատմամբ տարիներ շարունակ դաժանության համար»,- ասել է նա։

Հատկանշական է, որ ինքը՝ Էրդողանը, համաձայն չէ, որ Թուրքիան՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատու է Հայոց ցեղասպանության համար և ամեն կերպ հերքում է այն։