Արևմտյան Աֆրիկայի Պետությունների Տնտեսական Համայնքը (ECOWAS) հայտարարել է, որ Արևմտյան Աֆրիկայի պաշտպանության պաշտոնյաները պլան են կազմել Նիգերում ապստամբների դեմ հնարավոր միջամտության համար:

Ինչպես հայտնում է Reuters-ը, այս որոշումը կընդունեն պետությունների ղեկավարները, ասել է ECOWAS-ի քաղաքական հարցերի, խաղաղության և անվտանգության հանձնակատար Աբդել-Ֆաթաու Մուսահը:

ECOWAS-ը նախկինում պատժամիջոցներ էր սահմանել Նիգերի դեմ և հայտարարել էր, որ կարող է ուժ կիրառել, եթե ապստամբների առաջնորդները մինչև կիրակի իշխանության չվերականգնեն նորընտիր նախագահ Մուհամմեդ Բազումին:

Համայնքը պատվիրակություն է ուղարկել Նիգեր՝ խաղաղ լուծում գտնելու համար, սակայն հանդիպումն անհաջող է անցել։