Իսրայելի աջակողմյան իշխող կոալիցիայի նախկին օգնականը եղել է երկու վերաբնակիչների թվում, որոնք ձերբակալվել են շաբաթ օրն օկուպացված Արևմտյան ափում 19-ամյա պաղեստինցու սպանության համար, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները:
Քուսայ Ջամալ Մաաթանը գնդակահարվել է ուրբաթ օրը Ռամալլայից արևելք գտնվող Բուրկա քաղաքում զինված գաղթականների և գյուղացիների միջև բախման ժամանակ։
ՄԱԿ-ը նախազգուշացրել է նման դեպքերի կտրուկ աճի մասին այն բանից հետո, երբ անցյալ տարվա վերջին Իսրայելի պատմության մեջ ամենաաջ կառավարությունն իշխանության եկավ:
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ մահացու փոխհրաձգության գլխավոր կասկածյալը վիրավորվել է բախումների ժամանակ և հոսպիտալացվել։
Երկրորդ կասկածյալը ծայրահեղ աջ «Հրեական իշխանություն» կուսակցության պատգամավորի նախկին խոսնակն էր, որի առաջնորդ Իտամար Բեն Գվիրը կոալիցիոն կառավարությունում հասարակական անվտանգության նախարարն է:





























