Հոկտեմբերի 10-ին եվրոյի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ բարձրացել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան ու Գերմանիան պարտավորվել են աջակցել եվրոպական բանկերին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կիրակնօրյա հանդիպումից հետո հայտարարել են, որ մինչեւ ամսվա վերջ կհրապարակվի վարկային ճգնաժամի հաղթահարման համընդհանուր ծրագիր: Դրա կետերից մեկը եվրոպական բանկերին անհրաժեշտ կապիտալի ապահովումն է: Մյուս կետերն առայժմ հայտնի չեն:
Հոկտեմբերի 10-ին եվրոյի փոխարժեքը 1.3388 դոլարից բարձրացել է մինչեւ 1.3650 դոլար:



























