Երեւանում այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել: Ժամը 08:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երեւանյան լճի մոտ, բախվել են Chevrolet եւ Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-y:

Բախման հետեւանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել: Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենաներում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենաները ամբողջությամբ վերածվել են մոխրակույտի: 2 հոգու տեղափոխել է Այրվացքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը: