Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են զիջումներ անել քրիստոնյա ղպտիներին: Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ մշակել է օրինագիծ` նախկինում անօրինական կառուցված եկեղեցիները օրինակարգելու նպատակով: Սակայն Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են իրականացվել անվտանգության միջոցառումեր` նոր բախումներից խուսափելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Կահիրեում մահապատժի է ենթարկվել հանցագործը, որն այս տարվա հունվարին գնդակահարել էր յոթ ղպտիների:
Եգիպտոսի խոշորագույն քաղաքներում ընթանում են ղպտիների բողոքի ցույցեր: Նախօրեին Կահիրեի կենտրոնում տեղի ունեցած ցույցն ավարտվել էր արյունահեղությամբ: Վերջին տվյալներով զոհվել է 36 մարդ:
Մարդու իրավունքների եգիպտական խորհրդի տվյալներով, 2011թ. մարտից Եգիպտոսից պարտադրված հեռացել է մոտ հարյուր հազար ղպտի:




























