Ես շնորհակալություն հայտնեցի Միացյալ Նահանգներին աջակցության համար և մատնանշեցի Ուկրաինայի հեռահար կարողություններն ATACMS-ի փոխանցման միջոցով ուժեղացնելու անհրաժեշտությունը։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Բլինկենի (ԱՄՆ պետքարտուղար - խմբ.) հետ զրույցի ընթացքում մենք քննարկել ենք խաղաղության բանաձևի գլոբալ աջակցությունը և հացահատիկի արտահանման ավելացման լուծումները», - հավելել է նախարարը Twitter-ում։