Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել Հարավչինական ծովի խնդիրը շփոթություն սերմանելու և տարաձայնություններ բորբոքելու համար, հարգել Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը, նրա ծովային իրավունքներն ու շահերը Հարավչինական ծովում և հարգել տարածաշրջանի երկրների ջանքերը Հարավչինական ծովում խաղաղություն և կայունություն պահպանելու համար, գրում է Xinhua–ն։ 

Չինաստանի ԱԳՆ խոսնակը նման հայտարարություն է արել՝ ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ​​Չինաստանի հասցեին հնչեցրած քննադատությանը՝ ֆիլիպինյան նավերին թույլ չտալու նոր զորքեր և մատակարարումներ ուղարկել Ռենայի խութի մոտ խցանված ռազմանավին և նրանց վրա ջրցան մեքենաներով կրակելու համար: