Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ կետերի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով չորս սիրիացի զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել են։
Ռազմական աղբյուրը SANA գործակալությանը տված հայտարարության մեջ նշել է, որ այս գիշեր ժամը 02:20-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանից Դամասկոսի մերձակայքում գտնվող կետերի վրա։ Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը դիմակայել են ագրեսորի հրթիռներին՝ տապալելով դրանց մի մասը։
Դրանից հետո Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել իսրայելական ահաբեկչությունը և անհապաղ միջոցներ ձեռնարկել բռնազավթող կազմավորմանը ստիպելու դադարեցնել իր ագրեսիվ քաղաքականությունը, վերջ դնել հանցագործություններին և մեղավորներին պատասխանատվության ենթարկել:





























