Ալլա Պուգաչեւան Կուբանում չիփսերի իր գործարանը վաճառել է «Նիկա Սանկտ Պետերբուրգ» ընկերությանը:

Ընկերությունն, իր հերթին, պրոֆիլը փոխելով սկսել է կոմպոտի արտադրություն:

«Կրիմսկում գործարանի գնման պայմանավորվածությունը եղել է 2011-ի մարտից, որին նախորդել են երկարատեւ բանակցություններ, որի հիմնական պատճառը գինն է եղել: Նախորդ սեփականատիրոջ համար շատ կարեւոր էր գործարանը վաճառել «հոգատար» ընկերության»,-պատմել է «Նիկա Սանկտ Պետերբուրգ»-ի կառավարիչ Մարատ Շուլմանը:

Կուբանում Ալլա Պուգաչեւայի բիզնեսի պատմությունն սկսվել է 2001-ի գարնանը: Երգչուհին Կրիմսկում դատարկ գործարանում ձեռք է բերել արտադրամաս` 7 հազար դոլարով, իսկ 2002-ի վերջին արտադրվել են «АБ» (Ալլա Բորիսովնա) ապրանքանիշով առաջին չիփսերը: Սակայն լոգիստիկայի հետ կապված խնդիրների պատճառով, արտադրանքն այդպես էլ չի կարողացել ռուսական շուկա մտնել: Արդյունքում գործարանը մի քանի տարով փակվել է:

«Նիկա Սանկտ Պետերբուրգ» ընկերությունը Ադրբեջանում արտադրվող, NAR ապրանքանիշով հյութերի պաշտոնական մատակարարն է, ինչպես նաեւ «Բաքու» առեւտրային նշանի ներկայացուցիչը: