Ֆրանսիական զինվորականները հարձակվել են նախագահական գվարդիայի մարտիկների վրա և խախտել Նիգերի օդային տարածքը, տեղական հեռուստաալիքի եթերում հայտնել է հեղաշրջումից հետո ստեղծված Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի ներկայացուցիչ Ամադու Աբդրամանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հաղորդվում է, որ ֆրանսիական ուժերը «միակողմանի կարգով ազատ են արձակել ձերբակալված ահաբեկիչներին» և Նջամենայից օդ են բարձրացրել ռազմական ինքնաթիռը, որը «միտումնավոր դադարեցրել է է օդային երթևեկության կառավարման հետ կապը մեր օդային տարածք մտնելուց հետո»: Վիրավորների և զոհվածների մասին տվյալները ճշտվում են։





























