«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ռուս սեփականատերը չի նախատեսում վաճառել:ընկերության բաժնետոմսերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը:
Նա հերքել է տեղեկությունը, թե սեպտեմբերի 23-ին հանդիպում է կայացել ինչ-որ ֆրանսիական ընկերության հետ` բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքի օրակարգով:
«Ֆրանսիական ընկերություններից որեւէ առաջարկ չի եղել: Նման հանդիպում չի եղել եւ չի էլ նախատեսվում»,- հավելել է Սարջանյանը:
Հիշեցնենք, որ որոշ հայկական լրատվամիջոցներավելի վաղ հայտնել էին, որ «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոսի սեփականատեր` ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը պատրաստվում է վաճառել ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը մի ֆրանսիական կազմակերպության»:



























