Հունաստանի իշխանությունները սահմանափակում են դնում Ակրոպոլիսի այցելուների թվի վրա։ Սեպտեմբերից Աթենքի թանգարանային համալիր կթույլատրվի օրական ոչ ավելի, քան 20 հազար մարդու մուտք գործել, գրում է Euronews-ը։

Սեպտեմբերից սկսած Աթենքի Ակրոպոլիսը՝ Հունաստանի ամենահայտնի հնագիտական ​​վայրը, օրական թույլատրվելու է ընդամենը 20000 այցելուի: Կլինի նաև ժամում մարդկանց քանակի սահմանափակում։

Մինչ այս պահը համալիր այցելում էր օրական մինչև 23000 մարդ, այցելուների մեծ խմբերը ժամանում էին հիմնականում մինչև կեսօր:

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին ասել է, որ վերահսկողության ներդրումն անհրաժեշտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանի ոչնչացումը կանխելու համար։