Չիկագոյի մարաթոնի մասնակից Էմբեր Միլլերը, լինելով հղիության 9-րդ ամսում, չի հրաժարվել մասնակցել մարաթոնյան 42 կմ-անոց վազքի մրցույթին:

Այդուհանդերձ, նա չի կարողացել ամբողջությամբ թաքցնել հղության փաստը: Նա կարողացել է վազել միայն 20 կմ, իսկ մնացած մասը հաղթահարել է քայլելով, հաղորդում է «Վեստին»:

Հատկանշական է, որ եզրագիծը հատելուն պես, մարզուհու մոտ նկատվել է ծննդաբերության նշանները, նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:

Արդյունքում, Միլլերը հաջողությամբ 3,5 կգ-անոց, առողջ աղջիկ է լույս աշխարհ բերել:

Մարզուհին խոստովանել է, որ եզրագիծը հատելիս ինքը չի գիտակցել, որ ծննդաբերությունն սկսվում է եւ անգամ մտել է մոտակա սրճարանը: Սակայն քիչ անց հասկացել է ինչն ինչոց է եւ շտապ գնացել է հիվանդանոց: